ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվել
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի Bombardier Artemis II հետախուզական ինքնաթիռը սեպտեմբերի 12-ի առավոտյան թռիչք է իրականացրել Սև ծովի չեզոք ջրերի վրայով։ Այս մասին վկայում են Flightradar ծառայության տվյալները։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Ռումինիայի Կոնստանցա օդանավակայանից, մեկ շրջան կատարել Սև ծովի չեզոք ջրերի վրա, ապա շարժվել Ռումինիայի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թռիչքի ուշագրավ հանգամանքն այն է, որ Artemis II-ը սովորաբար առաջադրանքներ է իրականացնում աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին դրա թռիչքները հազվադեպ են։
Սեպտեմբերի սկզբից սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Bombardier Artemis II-ը նկատվում է Սև ծովի հարավային հատվածի չեզոք ջրերի վրա։ Ինքնաթիռը թռել է մոտ 9,5 կմ բարձրության վրա՝ չմտնելով առափնյա որևէ երկրի օդային տարածք։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է