«Խաբեբաների և խորամանկների միջև կատաղի պայքար». ՌԴ Պետդումայի պատգամավոր
Ռուսաստան
Ուկրաինայում կոռուպցիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել «գողը գողից մահակ գողացավ» ասացվածքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմից ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Իվլևը։
Նրա խոսքով՝ այս արտահայտությունն ամբողջությամբ բնութագրում է ստեղծված իրավիճակը՝ որպես շահույթի համար «խաբեբաների և խորամանկների միջև կատաղի պայքար»։ Իվլևը պնդել է, որ Ուկրաինայի պետական և իրավապահ կառույցները, հետևելով արևմտյան երկրների ցուցումներին, միմյանց հետ մրցում են կոռուպցիայի և գողության վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու հարցում։
Ավելի վաղ բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը հայտարարել էր, որ Եվրոպայից Ուկրաինային տրամադրվող միջոցների մի մասը կորչում է կոռուպցիոն սխեմաներում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է