Մերցի կուսակցությունում մտահոգված են առաջիկա ընտրություններում հնարավոր ծանր պարտությամբ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (ՔԴՄ) կարող է ծանր պարտություն սպասվել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի ընտրություններում։ Այս մասին RedaktionsNetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում հայտարարել է ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավար Թորսթեն Ֆրայը։
«Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում իրավիճակը մեզ համար շատ բարդ է։ Վտանգ կա, որ մեզ պարզապես կջախջախեն», — ասել է Ֆրայը։
INSA-ի՝ Nordkurier թերթի համար անցկացրած հարցման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում ՔԴՄ-ին պատրաստ է աջակցել հարցվածների ընդամենը 7 տոկոսը։ Եթե նման արդյունք գրանցվի, այն կարող է դառնալ կուսակցության վատագույն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրա հիմնադրումից ի վեր։
РИА Новости-ն նաև նշում է, որ նախորդ շաբաթ Մերցի կուսակցությունը ծանր պարտություն է կրել Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում, մինչդեռ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել սոցիոլոգիական հարցումներում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է