Ռուսաստանում սկսել են քաղցկեղի դեմ դեղամիջոցի նոր բաղադրիչի արտադրությունը
Գիտություն և Մշակույթ
Սևաստոպոլի գիտնականների նախաձեռնությամբ Ռուսաստանում սկսել են արտադրել քաղցկեղի դեմ դեղամիջոցների մշակման համար անհրաժեշտ նոր բաղադրիչ, որը նախկինում սինթեզվում էր արտասահմանյան ընկերությունների կողմից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սևաստոպոլի պետական համալսարանի գիտաշխատող Անաստասիա Լանտուշենկոն։
Նրա խոսքով՝ խոսքը ԴՆԹ բաղադրիչի մասին է։ Ռուսական ընկերությունները նախկինում կարողանում էին սինթեզել մոտ 20 նուկլեոտիդ երկարությամբ հատվածներ, մինչդեռ գիտնականներին անհրաժեշտ են եղել շուրջ 100 նուկլեոտիդից բաղկացած հատվածներ, որոնց արտադրությունը տեխնիկապես զգալիորեն ավելի բարդ է։
Լանտուշենկոն նշել է, որ գիտնականների պատվերը խթան է դարձել Ռուսաստանում ավելի բարդ մոլեկուլային բաղադրիչների սինթեզի զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման բաղադրիչներ երկրում նախկինում չէին արտադրվում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է