Կրեմլում մեկնաբանել են G20-ի գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցությունը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը դեռևս չի քննարկվել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ռուս մասնագետներն աշխատում են առաջիկա գագաթնաժողովի փաստաթղթերի վրա։ «Ինչ վերաբերում է Պուտինի հնարավոր այցին, ապա այդ հարցը մեզ մոտ դեռ նույնիսկ չի քննարկվել», — ասել է Ուշակովը։
Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև աշխատանքային շփումները շարունակվում են՝ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հրավեր է ստացել մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Մայամիում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է