Մասնագետը բացատրել է՝ ինչպես են գիտնականները որոշում կետերի տարիքը
Գիտություն և Մշակույթ
Գրենլանդական կետերի ճշգրիտ տարիքը որոշելը բավական բարդ է։ Դրա համար գիտնականներն ուսումնասիրում են կենդանու աչքի ոսպնյակը, իրականացնում գենետիկական հետազոտություններ, ինչպես նաև հաշվի առնում արտաքին առանձնահատկությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է «Բնություն և մարդիկ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռիբակովը։
Մասնագետի խոսքով՝ արտաքին նշաններով հնարավոր է մոտավորապես որոշել, թե կյանքի որ տասնամյակում է գտնվում կետը։ Երիտասարդ գրենլանդական կետերը սովորաբար ունեն փայլուն սև մաշկ, իսկ տարիքի հետ նրանց կզակի հատվածում բաց գույնի բծեր են առաջանում, լողակների մոտ՝ սպիտակավուն հատվածներ։
Տարիքի մասին կարող են հուշել նաև տարիների ընթացքում կուտակված սպիները։ Դրանք կարող են առաջանալ ծանր սառույցների հետ բախումներից, ինչպես նաև ձկնորսական ցանցերի կամ խարիսխների ճոպանների մեջ խճճվելու հետևանքով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է