Մոդին ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել, հայտարարել է ԲՐԻԿՍ-ի նախագահող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ բացելով ԲՐԻԿՍ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։
«Ես կցանկանայի ընդգծել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել։ Այս հարցի շուրջ բանակցությունները պետք է կապված լինեն կոնկրետ ժամկետների և հստակ արդյունքների հետ։ Նմանապես, քվեարկության իրավունքը, ղեկավար պաշտոնները և ֆինանսական հաստատություններում քաղաքականության առաջնահերթությունները պետք է համապատասխանեն ժամանակակից տնտեսական իրողություններին», - ասել է Հնդկաստանի վարչապետը։
Մոդին նաև ընդգծել է, որ համաշխարհային տնտեսական աճը խթանող երկրները «պետք է համապատասխան դեր խաղան համաշխարհային տնտեսական կառավարման համակարգի ձևավորման գործում»։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է