Ֆրանսիայում բնակելի շենքի կառուցման վայրում հնագույն քաղաքի հետքեր են հայտնաբերել
Աշխարհ
Ֆրանսիայում հնագետները բնակելի շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքների ժամանակ հնագույն բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է Popular Mechanics-ը, գտածոն հայտնաբերվել է Փարիզից հարավ-արևելք գտնվող Տոներ համայնքի Մոնբելան բլրի տարածքում։
Մոտ 743 քառակուսի մետր տարածքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել է երեք տարբեր ժամանակաշրջանի մշակութային շերտ՝ մ.թ.ա. I դարի գալլական ամրություն, հռոմեական ժամանակաշրջանի կառույցներ և միջնադարյան շինություններ։ Հնագետները գտել են նկուղներ, արհեստանոցներ, ինչպես նաև քարե աստիճաններով մեծ միջնադարյան կառույց։
Հայտնաբերված խեցեղենն ու մետաղադրամները վկայում են, որ տարածքը խիտ բնակեցված է եղել դեռևս մինչև հռոմեացիների ժամանումը։ Հետազոտողները հույս ունեն, որ հետագա պեղումները թույլ կտան ավելի ամբողջական պատկերացում կազմել բնակավայրի պատմության մասին՝ գալլական երկաթի դարից մինչև միջնադար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը