Հրազդանում խցանումներ են․ հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակվել են
Հասարակություն
Հրազդանում այսօր խցանումներ են, մեքենաները դժվարությամբ են տեղաշարժվում։ Պատճառը Գեղարքունիքի մարզում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի եզրափակիչ փուլն է․ փոխանցում է «Sputnik Արմենիայի» թղթակիցը։
Հեծանվավազքն անցկացվում է Սևանի թերակղզուց դեպի Շողակաթ ընկած շուրջ 40 կմ ճանապարհահատվածում։ Ոստիկանությունը փակել է մայրուղի դուրս եկող մի շարք ճանապարհներ։
Այս պահին վարորդները հստակ տեղեկություն չունեն, թե որքան ժամանակ կշարունակվեն սահմանափակումները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է