Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Գիտություն և Մշակույթ
Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Tour of Armenia-ի երրորդ օրը խոստանում է լինել մրցաշարի ամենադիտարժան և վճռորոշ օրերից մեկը։ Հեծանվորդները մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և 162 կմ պայքարից հետո կհասնեն Դիլիջանի բարձրլեռնային Պարզ լիճ։
Այս մրցափուլը կարող է վճռորոշ լինել ընդհանուր հաշվարկի համար։
Երթուղին կանցնի Սևանա լճի արևմտյան ափով, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներով, ապա կշարունակվի դեպի Դիլիջան։ Միջանկյալ սպրինտը նախատեսված է 99.2-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին լեռնանցքը՝ Սեմյոնովկան, կավարտվի 131.3-րդ կմ-ին (եզրագծին կմնա 30.7 կմ)։ Այնտեղից երկար, իջնող հատվածը կտանի դեպի վերջնական վերելքի մեկնարկը՝ 4.6 կմ երկարությամբ, միջինը 7% թեքությամբ և մինչև 12% առավելագույն թեքության հատվածներով։
Մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Tour of Armenia-ն հեռարձակվում է միջազգային այնպիսի հարթակներով, ինչպիսիք են HBO Max-ը, Eurosport-ը, Disney+-ը, ESPN-ը, Flo Sports-ը, Okko-ն, SBS-ը, SPO TV-ն և Zhibo TV-ն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է