Պուտին. Միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվում է
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ միաբևեռ միջազգային համակարգը, որն, իր խոսքով, սպասարկում էր երկրների նեղ շրջանակի շահերը, աստիճանաբար անցյալում է մնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինի խոսքով՝ աշխարհում տեղի են ունենում արմատական աշխարհաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական փոփոխություններ։ Փոխվում են նաև հասարակությունների կառուցվածքն ու աշխարհի ժողովրդագրական պատկերը։
«Միաբևեռ միջազգային հարաբերությունների համակարգը, որը սպասարկում էր երկրների նեղ խմբի շահերը, անցյալում է մնում։ Ուժերի հավասարակշռությունը վերաբաշխվում է հօգուտ Գլոբալ հարավի և Արևելքի աճի նոր կենտրոնների», — հայտարարել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Պուտինը ԲՐԻԿՍ-ն անվանել էր աշխարհի խոշորագույն միավորումներից մեկը՝ նշելով, որ անդամ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը, իսկ դրանց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է