Պուտինը ԲՐԻԿՍ-ն անվանել է աշխարհի խոշորագույն միավորում
Ռուսաստան
ԲՐԻԿՍ-ը փաստացի աշխարհի խոշորագույն միավորումն է։ Այս մասին Հնդկաստանում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Գործընկերներն արդեն նշել են, որ ԲՐԻԿՍ-ը փաստացի աշխարհի խոշորագույն միավորումն է։ Նշվել է նաև, որ մեր երկրներին բաժին է ընկնում Երկրի ցամաքային տարածքի մեկ երրորդը», — ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը, իսկ դրանց ընդհանուր բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության գրեթե կեսը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը յոթ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է