Թաթարստանում Cessna 172 ինքնաթիռն ընկել է առանձնատան բակ․ երկու մարդ զոհվել է
Արտակարգ Պատահար
Թաթարստանի Շեմորդան գյուղում Cessna 172 թեթև ինքնաթիռն ընկել է առանձնատան բակ։ Վթարի վայրից լուսանկարներ է հրապարակել Թաթարստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը, հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Կադրերում երևում է տան բակում ընկած ինքնաթիռը՝ ջերմոցի և ցանկապատի հարևանությամբ։
Դեպքի հետևանքով զոհվել են ինքնաթիռի օդաչուն և ուղևորը։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, իսկ ավիավթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է