Պեսկով․ ԱՄՆ-ն ինքն է BRICS-ի երկրներին մղել դոլարից հրաժարվելուն
Ռուսաստան
ԱՄՆ-ն իր գործողություններով BRICS-ի երկրներին մղել է միջազգային հաշվարկներում դոլարի օգտագործումը նվազեցնելուն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համաշխարհային պահուստային արժույթը փորձում է օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի համար դոլարով միջազգային հաշվարկների սահմանափակումներից հետո Մոսկվան ստիպված է եղել անցնել ազգային արժույթներով գործարքների և այժմ այդ մեխանիզմն ավելի արդյունավետ է համարում։
Կրեմլի ներկայացուցչի պնդմամբ՝ նման մոտեցմանը միանում են նաև այլ երկրներ։ Նա ընդգծել է, որ դոլարից հեռանալն ի սկզբանե BRICS-ի նախաձեռնությունը չի եղել՝ տեղի ունեցածը որակելով Վաշինգտոնի քաղաքականության հետևանք։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է