Սոչիի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
Ռուսաստան
Սոչիի օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան»։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանվել են օդանավերի ընդունման և մեկնման համար նախկինում սահմանված սահմանափակումները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սևծովյան նավատորմի ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 12 անօդաչու նավակ։ Սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Սոչին ենթարկվել էր ծովային անօդաչուների հարձակման, որի հետևանքով վնասվել էին լողափի ենթակառուցվածքներն ու հարակից առափնյա հատվածը, տուժել էր ավելի քան 20 մարդ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը