Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը այգուց տարածվել է բնակելի տան տարածք
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել։ ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։
Տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, ուստի հրդեհը գազի հետ կապ չունի։ Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակը այգուց տարածվել է դեպի հարակից շինություն, ինչի հետևանքով տան գույքի մեծ մասը ամբողջությամբ այրվել է։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է