Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդը մահացել է
Արտակարգ Պատահար
Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը՝ 59-ամյա Հակոբ Սարգսյանը, մեկ ամիս անց մահացել է։ Տեղեկությունը հայտնել է «Իշխանություն» լրատվականը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչներ։ Նրանք գտնվել էին թերսնված և գերհյուծված վիճակում և տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բուժհաստատությունում Հակոբ Սարգսյանը հետազոտվել էր, ապա հետագա բուժօգնության նպատակով տեղափոխվել Երևան։ Հետագայում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հաստատել է տղամարդու մահվան տեղեկությունը՝ նշելով, որ նա վերակենդանացման բաժանմունքում բուժում էր ստանում և ուներ առողջական բազմաթիվ խնդիրներ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է