ԵՄ-ում խոստովանել են Ուկրաինայի հարցում թույլ տված սխալը
Աշխարհ
Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ Եվրամիությունը սխալ է թույլ տվել՝ դառնալով Ուկրաինայի խոշորագույն աջակիցը, սակայն միաժամանակ դուրս մնալով հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտնում է Aktualne-ն։
«Հսկայական գումարներ են հատկացվում, մինչդեռ բանակցությունները վարում է մեկ ուրիշը։ Կարծում եմ՝ Եվրամիության ղեկավարությունը փակուղի է մտել»,- ասել է Բլանարը։
Սլովակիայի ԱԳ նախարարը կոչ է արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ և վերականգնել հաղորդակցության ուղիները Մոսկվայի հետ՝ ընդգծելով, որ առանց դիվանագիտության հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց հնարավոր չէ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է