Սև ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո ռուսական լցանավի նավապետն անհետացել է
Ռուսաստան
Սև ծովում «Արմադա Լիդեր» ռուսական լցանավի վրա ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո անհետացել է նավապետ Օլեգ Վիգոննին։ Այս մասին հայտնում է «Любимый Сочи» ալիքը։
Ըստ նավապետի հարազատների՝ սեպտեմբերի 10-ին լցանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել Աբխազիայի ափերի մոտ՝ չեզոք ջրերում։ Անձնակազմը տարհանվել է, սակայն նավապետը մնացել է նավի վրա։ Սեպտեմբերի 12-ին լցանավը զննել են, սակայն նրան այնտեղ չեն հայտնաբերել։
Հարազատները չեն բացառում, որ Վիգոննին կարող էր ինքնուրույն լքել նավը՝ հայտնվել ջրում, օգտվել փրկարարական լաստից կամ հասնել ափ։ Նրա որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է