Սաուդյան Արաբիան ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է առանցքային նավթամուղի աշխատանքը
Համաշխարհային Մամուլ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրել են «Արևելք-Արևմուտք» առանցքային նավթամուղով նավթի մղումը՝ անօդաչուների հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մոտ 1,200 կմ երկարությամբ նավթամուղը Պարսից ծոցի ափին գտնվող Աբքայքը կապում է Կարմիր ծովի Յանբու նավահանգստի հետ և օգտագործվում է Հորմուզի նեղուցը շրջանցելու համար։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նավթամուղի ուղղությամբ մի քանի ԱԹՍ է արձակվել Իրաքի տարածքից, հարձակման հետևանքով կան տուժածներ։ Նավթի մղումը դադարեցվել է որպես նախազգուշական միջոց։
Իրաքի իշխանությունները հաստատել են, որ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից, դատապարտել են հարձակումը և հետաքննություն սկսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ, իր կարծիքով, հարձակման հետևում կանգնած է Թեհրանը։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ պատերազմի սկզբից Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը Կարմիր ծովի նավահանգստով ավելի քան կրկնապատկվել է։ Այս զարգացումների ֆոնին նավթի գինն այս շաբաթ գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է