Anthropic-ի ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը
Աշխարհ
Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեյը մտահոգություն է հայտնել արհեստական բանականության հնարավորությունների արագ զարգացման կապակցությամբ և կոչ արել սահմանափակել առաջատար AI համակարգերի զարգացման տեմպերը։
Ամոդեյի խոսքով՝ եթե ներկայիս արագությունը պահպանվի, առաջիկա 6-12 ամիսների ընթացքում ինքնավար AI գործակալների խմբերը կարող են այնքան հզորանալ, որ ի վիճակի լինեն լայնածավալ կիբեռգործողություններ իրականացնել համացանցում։
Anthropic-ի ղեկավարը առաջարկել է եռափուլ մոտեցում՝ AI համակարգերի զարգացումը շարունակել ավելի չափավոր տեմպերով՝ միաժամանակ ուժեղացնելով անվտանգության մեխանիզմները։ Նրա գնահատմամբ՝ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ընթանա այնպիսի արագությամբ, որը թույլ կտա վերահսկել հնարավոր ռիսկերը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է