Իռլանդիայի նախագահը Թրամփին հայտարարել է պատերազմի և ցեղասպանության «նորմալացման» անթույլատրելիության մասին
Համաշխարհային Մամուլ
Իռլանդիայի նախագահ Քեթրին Քոնոլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Դուբլինում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմի և ցեղասպանության «նորմալացումն» անընդունելի է։
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որի գոյությանը սպառնում են պատերազմն ու կլիմայի փոփոխությունը։ Ես փոխանցել եմ իռլանդացի ժողովրդի հստակ դիրքորոշումը՝ պատերազմի և ցեղասպանության նորմալացումն անթույլատրելի է»,- ասվում է Քոնոլիի գրասենյակի տարածած հայտարարությունում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հյուսիսային Իռլանդիայի հարցը։ Քոնոլին ընդգծել է ԱՄՆ-ի ներդրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է