«Հանկարծակի ցնցումները սկսվեցին, ես շnկի մեջ եմ». Ֆրանսիայում գնացքի վթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ
Աշխարհ
Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից, որի հետևանքով 44 մարդ է վիրավորվել։ Դատախազությունը նշում է, որ գնացքի դուրս գալու հիմնական պատճառը ռելսերի վրա գտնվող օտար մարմինն է, չնայած տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ հնարավոր է դիվերսիա է եղել։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։
«Այս փուլում հիմնական վարկածն այն է, որ ռելսի մի կտոր հայտնվել է գծերի վրա, ինչը կարող էր վթարի պատճառ լինել։ Դրա առկայության պատճառները անհայտ են և պետք է պարզվեն քննության կողմից», - շաբաթ օրը մամուլի հաղորդագրության մեջ նշել է Ռուանի դատախազ Սեբաստիան Գալուան։
Գնացքը ռելսերից դուրս է եկել Նորմանդիայում։
44 վիրավոր ուղևորներից մեկը՝ 18-ամյա մի աղջիկ, ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Գնացքում ընդհանուր առմամբ 186 ուղևոր է եղել։
«Հանկարծակի ցնցումները սկսվեցին, մի քանի անգամ, իսկ մոտ երեք վայրկյան անց դրանք ավելի ու ավելի ուժեղացան։ Ես այլևս չէի կարողանում նստած մնալ իմ տեղում։ Ապակիները մասամբ կոտրված էին, իսկ ռելսերից քարերը թռան վագոնի մեջ։ Ես շոկի մեջ եմ, դեռ դողում եմ», - ICI Normandie ռադիոյին ասել է ուղևորներից մեկը՝ Լուին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)