Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Գիտություն և Մշակույթ

Թասմանյան սատանաները՝ Ավստրալիայում այսօր ապրող ամենախոշոր գիշատիչ պարկավորները, երկրի մայրցամաքային հատվածում ապրել են տասնյակ հազարավոր տարիներ առաջ, այդ թվում՝ մարդկանց բնակատեղիների կողքին, վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Archaeology in Oceania ամսագրում։

Այսօր այս ամրակազմ կենդանիները, որոնք մոտավորապես փոքր շան չափ են, հայտնի են իրենց հզոր ծնոտներով և բարձր ճիչերով, վայրի բնության մեջ պահպանվել են միայն Թասմանիայում։ Սակայն անցյալում դրանք լայնորեն տարածված էին մայրցամաքում։

Թասմանյան սատանաները պատկանում են գիշատիչ պարկավորների ընտանիքին։ Դրանք հիմնականում սնվում են լեշով, թեև կարող են որսալ նաև փոքր կենդանիներ, նրանց ուժեղ ծնոտները թույլ են տալիս կրծել ոսկորներ։ Հենց այդ պատճառով հնագույն ոսկորների վրա նրանց ատամների հետքերը կարող են գիտնականներին պատմել, թե որտեղ են այս կենդանիները բնակվել և ինչով են սնվել։

Հետազոտողներն առաջին անգամ համոզիչ ապացույցներ են ստացել Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Փիլբարա շրջանում թասմանյան սատանաների ներկայության մասին։ Ավելի վաղ նրանց մնացորդները գտել էին երկրի հարավում, Քվինսլենդում, Հյուսիսային տարածքում, Ավստրալիայի կենտրոնական շրջաններում և արևմուտքում, սակայն Փիլբարան մնում էր փակ հնագիտական տվյալների առումով։

Գիտնականներն ուսումնասիրել են Ջուկան-2 ժայռային ապաստարանից ստացված նյութերը՝ տարածք, որն ավանդաբար պատկանում է պուուտու կունտի կուրամա և պինիկուրա ժողովրդին։ Մարդիկ այդ ապաստարանն օգտագործել են առնվազն 47 հազար տարի առաջ, այդ թվում՝ վերջին սառցադաշտային մաքսիմումի ժամանակ։

Սատանաների ներկայության հիմնական ապացույցները դարձել են նրանց ատամների և ստորին ծնոտի երկու բեկորները։ Դրանցից մեկը վերաբերում է մոտավորապես 42 500–47 100, մյուսը՝ 6 900–7 300 տարի առաջվա ժամանակաշրջանին։ Այսպիսով, կենդանիները տասնյակ հազարավոր տարիներ ապրել են այս վայրում՝ հաղթահարելով կլիմայի և շրջակա միջավայրի զգալի փոփոխությունները։

Լրացուցիչ վկայություններ հայտնաբերվել են ապաստարանում գտնված կենդանիների ավելի քան 8 000 ոսկորների ուսումնասիրության ժամանակ։ Դրանցից ավելի քան հազարն ունեն կրծվածքի հետքեր։ Ուսումնասիրված տասը բեկորների վրա վնասվածքների բնույթն ամենից մոտն էր այն հետքերին, որոնք թողնում են թասմանյան սատանաները։

Գիտնականները նաև ուսումնասիրել են գիշատիչների մարսողական ուղով անցած ոսկորների 263 բեկոր։ Այդ մնացորդների չափն ու բնույթը լավագույնս էին համապատասխանում խոշոր գիշատիչ պարկավորի, ինչպիսին թասմանյան սատանան է, ազդեցությանը։

Հետազոտողները ենթադրում են, որ այս կենդանիները կարող էին առանձնահատուկ հարաբերություն ունենալ մարդկանց բնակատեղիների հետ։ Մարդիկ ապաստարան էին բերում միջին և խոշոր կենդանիների դիակներ ու մասնատում դրանք՝ թողնելով ոսկորներ և սննդի մնացորդներ։ Հենց այդպիսի խոշոր ոսկորների վրա էլ հայտնաբերվել են բնորոշ հետքեր, որոնք նման են սատանաների ատամների հետքերին։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ մարդկային ճամբարները հազարամյակների ընթացքում նրանց համար ծառայել են որպես կանխատեսելի սննդի աղբյուր։

Միևնույն ժամանակ, ոչ մի վկայություն չկա, որ հայտնաբերված սատանաներին մարդիկ մասնատել կամ օգտագործել են սննդի համար։ Ամենայն հավանականությամբ, կենդանիներն իրենք էին գալիս բնակատեղի՝ սննդի մնացորդներ որոնելու և կարող էին այնտեղ սատկել։

Հետազոտությունը նաև առաջարկում է նոր վարկած, թե ինչու թասմանյան սատանաները մոտ 3 200 տարի առաջ անհետացան մայրցամաքից։ Մոտավորապես այդ ժամանակ Ավստրալիայում տարածվեցին դինգոները։ Ավելի վաղ համարվում էր, որ դրանք կարող էին դուրս մղել սատանաներին որսի և լեշի համար մրցակցության պատճառով։ Այժմ գիտնականները ենթադրում են, որ մրցակցությունը կարող էր տեղի ունենալ նաև անմիջապես մարդկանց բնակատեղիների մոտ։

Եթե սատանաները հազարամյակներ շարունակ օգտվել են մարդկանց թողած կենդանական մնացորդներից, ապա դինգոների (գիշատիչներ, որոնք նույնպես կարող էին օգտվել այդ սննդի աղբյուրից) հայտնվելը կարող էր նրանց զրկել սնունդ հայթայթելու սովորական հնարավորությունից։

Գիտնականները դեռ համոզված չեն, որ հենց դինգոներն են դարձել մայրցամաքից թասմանյան սատանաների անհետացման պատճառը։ Սակայն նոր տվյալները մատնանշում են երկու գիշատիչների միջև մրցակցության մի մեխանիզմ, որը մինչ այժմ թերագնահատված էր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված