Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար 

Տղամարդը բաժանումից հետո դատարանի միջոցով նախկին սիրեցյալից պահանջել է 369 հազար դոլար, որը ծախսել էր թանկարժեք նվերների վրա

Այլ

Սինգապուրի դատարանը մերժել է գործարարի հայցը, որը սիրեցյալից բաժանվելուց հետո փորձել էր վերադարձնել 468 հազար սինգապուրյան դոլար (մոտ 369 հազար ԱՄՆ դոլար), որոնք ծախսել էր նվերների, ուղևորությունների և այլ ծախսերի վրա, գրել է BBC News-ը։

Դատավորը եզրակացրել է, որ տղամարդը կամավոր է գումար ծախսել կնոջ վրա և չի ակնկալել հետ ստանալ դրանք։

Լոգիստիկ ընկերության ղեկավար Չանդեր Ագարվալը նախկին բորտուղեկցորդուհի Ֆելիսիա Լիի հետ ծանոթացել էր 2019 թվականին, թռիչքի ժամանակ։ Նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին 2022 թվականի սեպտեմբերին և շարունակվել մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Բաժանումից հետո Ագարվալը Լիին կասկածել էր դավաճանության մեջ և 2024 թվականի մարտին նրա դեմ դատական հայց էր ներկայացրել։

Գործարարը պնդում էր, որ հարաբերությունների ընթացքում կինը բազմիցս իրենից խնդրել է անտոկոս փոխառություններ։ Ընդհանուր առմամբ նա պահանջել է վերադարձնել 468 հազար սինգապուրյան դոլար։ Այդ գումարի մեջ ներառված էին մոտ 206 հազար դոլարի վարկային քարտերի ծախսեր, 129 հազար դոլար՝ արտասահմանյան ուղևորությունների համար, 17 հազար դոլար՝ նրա բնակարանի համար ֆեն-շուի մասնագետի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ևս 20 հազար դոլար, որոնք ծախսվել էին նրա կյանքի ապահովագրության վրա։

Լին հայտնել է, որ խոսքը ոչ թե փոխառությունների, այլ նվերների մասին էր, որոնք տղամարդն իրեն նվիրել է սիրուց և կապվածությունից դրդված։ Սինգապուրի Գերագույն դատարանի դատավոր Լի Սիու Քինը համաձայնել է այս վարկածին։

Նրա խոսքով՝ Ագարվալը դեռ մինչև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը Լիին թանկարժեք նվերներ անելու սովորություն էր ցուցաբերել։ Ընդ որում, նա բազմիցս հասկացրել էր, որ չի ակնկալում գումարի վերադարձ։ Նամակագրության մեջ կինը հիացմունք էր հայտնում թանկարժեք նվերների նկատմամբ, իսկ երբեմն էլ, հակառակը, ակնհայտորեն չէր ուզում դրանք ընդունել։

Բացի այդ, Ագարվալը չի կարողացել ներկայացնել փաստաթղթային ապացույցներ, որ Լին իսկապես խնդրել էր իրեն փոխառություններ տրամադրել կամ ընդունել էր պարտքի առկայությունը։ Դատավորը նշել է, որ ապացույցներն ավելի շուտ վկայում են այն մասին, որ գործարարը, սիրահարված լինելով, կնոջը «ողողում» էր թանկարժեք նվերներով։

«Ցավոք, երբ նրանց հարաբերություններն ավարտվեցին տհաճ նոտայով, հայցվորը լցվեց չարությամբ և որոշեց նրանից բռնագանձել դրա գինը», — նշվել է որոշման մեջ։

Դատավորը նաև նշել է նախկին զուգընկերների ֆինանսական դրության էական տարբերությունը. Ագարվալը «կարողության տեր և թանկ ճաշակ ունեցող» մարդ էր, մինչդեռ Լին նույն շրջանին չէր պատկանում։

Որոշման վերջում դատավորը մեջբերել է անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Քոնգրիվին, որը գրել էր, որ չկա սիրուց ավելի ուժեղ ատելություն, որը վերածվել է կատաղության, և հավելել, որ նման զգացմունքները «որևէ մի սեռի բացառիկ արտոնությունը չեն»։

Սա Սինգապուրում ձախողված հարաբերություններից հետո ծագած առաջին անսովոր դատական վեճը չէ։ 2023 թվականին մի տղամարդ կնոջ դեմ երկու հայց էր ներկայացրել՝ ընդհանուր ավելի քան 3 միլիոն սինգապուրյան դոլարի չափով, քանի որ վերջինը մերժել էր նրա ռոմանտիկ առաջարկները։ Դատարանները մերժել էին այդ պահանջները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը
Ամենադիտված