ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտացված համակարգերի հավաքման արտադրամասերին ու դրանց պահեստավորման վայրերին։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են 7 կառավարվող ավիառումբ, HIMARS համակարգի 2 արկ և ուկրաինական 902 ԱԹՍ։
Ըստ նախարարության՝ Խարկովի մարզի Սլիզնևո և Գոգինո բնակավայրերի շրջանում կանխվել են շրջափակումից դուրս գալու ուկրաինական ուժերի փորձերը։
Ռուսական կողմի պնդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1400 զինծառայողը։
Ուկրաինական կողմն այս տվյալները դեռ չի մեկնաբանել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)