Վենետիկի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել «Անհայտ կինը» ֆիլմը
Այլ
Վենետիկի կինոփառատոնի լավագույն ֆիլմի համար «Ոսկե առյուծ» արձանիկը ստացել է ռեժիսոր Մայ էլ-Թուքիի «Անհայտ կինը» նկարը:
Վենետիկի բիենալեի YouTube-յան ալիքում կինոմրցանակների հանձնման հեռարձակման համաձայն՝ ժյուրիի Գրան-պրին և «Արծաթե առյուծ» մրցանակն ստացել է կորեացի ռեժիսոր Լի Չհան-Դոնի «Հնարավոր սեր» ֆիլմը:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Իլյա Խրժանովսկին «Դաու» ֆիլմի համար:
«Լավ փոքրիկ զինվոր» դրամատիկ ֆիլմի լավագույն սցենարի համար փառատոնում մրցանակ են ստացել Կորալի Ամեդեոն, Ստեֆան Բրիզեն և Օլիվիե Գորսը:
Ժյուրիի հատուկ մրցանակն ստացել են NAZA-ն, Յուվալ Աբրահամը և Ռախել Շորը:
Տղամարդու լավագույն դերի համար «Վոլպիի գավաթը» հանձնել են Ջոն Մալկովիչին՝ «Վայրի ձի» ֆիլմի համար, կնոջ լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Մատիլդա Արսելը «Անհայտ կինը» ֆիլմից:
Մրցութային ծրագրի շրջանակներում լավագույն երիտասարդ դերասանուհի է ճանաչվել Մալու Հեբիզին:
Հիշեցնենք, որ Վենետիկի կինոփառատոնն անցկացվում էր սեպտեմբերի 2-ից 12-ը: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի հիմնական ծրագրում ընդգրկվել էր 20 ֆիլմ:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)