Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ
Աշխարհ
Զանգվածային սննդային թունավորում է տեղի ունեցել վիետնամական Խյուե քաղաքում։ 121 մարդ հոսպիտալացվել է՝ սննդային թունավորում ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական B'Lao Group ընկերությունների խմբին պատկանող Scavi Hue Company հագուստեղենի եւ տեքստիլի գործարանում։ Աշխատակիցները առավոտյան աշխատանքից գալուց հետո իրենց վատ են զգացել, եւ տեղափոխվել հիվանդանոց՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար։ Նրանց մոտ եղել են հետեւյալ ախտանշանները՝ բարձր ջերմություն, փորացավ, սրտխառնոց եւ փսխում։ Թունավորվածների մոտ ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ՝ ամենայն հավանականությամբ՝ առաջացած փչացած սննդի օգտագործման հետեւանքով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)