Պեսկովն արձագանքել է Կալինինգրադի մոտ ՆԱՏՕ-ի «ագրեսիվ զորավարժությունների» առաջարկին
Աշխարհ
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին առաջարկել է ՆԱՏՕ-ին ավելի ակտիվ ռազմական զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի մոտ։
Սիկորսկու խոսքով՝ զորավարժությունները պետք է լինեն այնքան ագրեսիվ, որ Ռուսաստանի իշխանությունները չիմանան՝ ինչ սպասել ՆԱՏՕ-ից։
Միաժամանակ Լեհաստանի ԱԳ նախարարը նշել է, որ խոսքը Կալինինգրադի մարզը գրավելու մասին չէ։
Կրեմլն արձագանքել է Սիկորսկու հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը հետևում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությանը և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Կալինինգրադի անվտանգությունն ապահովելու համար։
«Այն, որ ՆԱՏՕ-ն այնտեղ հավաքվում և ռազմական ակտիվություն է իրականացնում, հասկանալի է։ Դրա համար մենք համապատասխան բոլոր միջոցներն ենք ձեռնարկում Ռուսաստանի համար չափազանց կարևոր այս տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)