Դիակիզումից հետո մնացած «ոսկյա ատամները» ենթակա կլինեն հարկման
Այլ
Գերմանիայի Ֆինանսական Գերագույն դատարանը մարդու դիակիզումից հետո մնացած ոսկյա ատամները կամ մյուս մետաղական մնացորդները ճանաչել է դիակիզարանի եկամուտ, որը ենթակա է լինելու հարկման։ Այս մասին հայտնում է Zeit պարբերականը։ Որոշումը տարածվում է ոսկյա ատամնաշապիկների, բժշկական իմպլանտների, զարդերի վրա, որոնք մնում են դիակիզումից հետո։ Դատական հայց ներկայացվել է այն բանից հետո, երբ քաղաքներից մեկի իշխանությունը, որը ունի դիակիզարան, սկսել է վաճառել նմանատիպ մետաղական առարկաներ մետաղավերամշակման ձեռնարկությանը։ Ստացված եկամուտները առանձին հաշվեհամարի վրա են փոխանցվել եւ ծախսվել սոցիալական նպատակներով, մասնավորապես՝ հոսփիսներին օգնելու համար, կամ մահացած չունեւոր բնակիչների հուղարկավորությունը կազմակերպելու համար, կամ քաղաքի տարածքում եղած գերեզմանոցների խնամքը իրականացնելու համար։ Ուշագրավ է այն, որ Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային դատարանը այդ մնացորդները համարել է նվիրատվություն՝ գտնելով, որ հարկման հետ կապված խնդիրներ չեն կարող առաջանալ, մինչդեռ Գերագույն Ֆինանսական դատարանը այլ որոշում է կայացրել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)