Սովորեք․ Պուտինը բառի բուն իմաստով հանգստյան օրեր չունի․ Պեսկով
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում աշխատում է առանց հանգստյան օրերի։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով օգոստոսին և սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի հագեցած աշխատանքային գրաֆիկի մասին հարցին։
«Սովորեք։ Նախագահը բառի բուն իմաստով հանգստյան օրեր չի ունենում։ Դրանք պարզապես անհնար են։ Այսպես թե այնպես նա ամբողջ ժամանակ աշխատում է»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի խստացրել հակամարտության կարգավորման իր պայմանները և նախկին պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)