Լիտվայում օդային տագնապ է․ օդ են բարձրացվել կործանիչներ
Աշխարհ
Լիտվայում անօդաչու թռչող սարքի հնարավոր հարձակման պատճառով օդային տագնապ է հայտարարվել։
Տեղի բնակիչները ստացել են օդային վտանգի մասին զգուշացնող հաղորդագրություններ։ Տագնապ է հայտարարվել Վիլնյուսում, ինչպես նաև Վիլնյուսի, Տրակայի և Էլեկտրենայի շրջաններում։
Լիտվայի զինված ուժերի հաղորդագրության մեջ նշվել է, որ հնարավոր է՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ է հայտնաբերվել։ Երկրում սահմանվել է վտանգի դեղին մակարդակ։
Օդային տագնապի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը։
Լիտվայի Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի (NKVC) տվյալներով՝ օդ են բարձրացվել նաև կործանիչներ։
Հատկանշական է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լիտվայում Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զենքի տեղակայումը երկիրը կդարձնի Ռուսաստանի համար թիրախ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)