Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն
Այլ
Կոմպոզիտոր Անդրեյ Լիթյագինը դիմելու է ՌԴ Քննչական կոմիտե՝ հայտարարություն տալու համար ընդդեմ «Միրաժ» խմբի նախկին մեներգչուհի Մարգարիտա Սուխանկինայի։ Նա երգչուհուն մեղադրում է ԶԼՄ-ներով իրեն զրպարտելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական տելեգրամյան ռեսուրսներում տեղ գտած հրապարակումներից։ Սուխանկինան մինչ այդ հայտարարել էր մամուլով, որ Լիթյագինը իբրեւ թե ավելի քան երեք տարի թաքնվել է իրավապահներից։
Կոմպոզիտորը կարծում է, որ այդ խոսքերը զրպարտություն են, որի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Երկու երաժիշտների միջեւ կոնֆլիկտը ձգվում է արդեն բավականին երկար ժամանակ։ Հուլիսին դատարանը բավարարել էր Սուխանկինայի հայցն ընդդեմ Լիթյագինի՝ հեղինակային իրավունքների պաշտպանության հայցի հետ կապված, արգելելով Լիթյագինին օգտագործել երգչուհու ձայնը՝ ֆոնոգրամմաներում։ Լիթյագինը, սակայն համաձայն չէ եւ հավաստիացնում է, որ 2013 թվականին Սուխանկինան եւ իր պրոդյուսերը իրեն են վաճառել ձայնի հանդեպ եղած իրավունքները, ինչը հաստատվում է նաեւ փաստաթղթերով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)