Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ Ռուսաստանի ակտիվության ֆոնին
Աշխարհ
Լեհաստանը հերթապահ ռազմական ինքնաթիռներ է բարձրացրել օդ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվության ֆոնին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X սոցիալական ցանցում։
Հաղորդագրության համաձայն՝ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն հետախուզության համակարգերը բերվել են մարտական պատրաստության վիճակի։
Լեհական հրամանատարության պնդմամբ՝ ձեռնարկված միջոցները կանխարգելիչ բնույթ են կրում և նպատակ ունեն ապահովելու այն տարածքների անվտանգությունը, որոնք սահմանակից են «խոցելի շրջաններին»։
Ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին ռուսներին անվանել էր «անողոք և դաժան թշնամի»՝ Լայպցիգում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպին Մոսկվայի ենթադրյալ առնչության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն իրականացնում է այսպես կոչված «հիբրիդային հարձակումներ»՝ նպատակ ունենալով եվրոպացիներին հետ պահել Ուկրաինային աջակցելուց և պառակտել ՆԱՏՕ-ն ներսից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)