Լեդի Գագան մայր է դարձել
Ժամանց
Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան ու նրա փեսացու գործարար Մայքլ Պոլանսկին ունեցել են իրենց առաջնեկին։ Այս մասին հայտնում է PEOPLE-ը։ Զույգը սակայն պաշտոնապես չի հայտարարել ծնող դառնալու մասին։ Սակայն նախօրեին զույգը երեւացել է հասարակության մեջ՝ նորածին երեխայի հետ միասին։ Page Six-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված են երգչուհին եւ երեխան։ Երեխայի անունը, սեռը եւ ծննդյան կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Նշենք, որ նախկինում Լեդի Գագան բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ կուզենար մայր դառնալ։ Մայքլ Պոլանսկու հետ երգչուհին հանդիպում է 2019 թվականից, իսկ 24 թվականին նրանք հայտարարել են նշանադրության մասին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)