Իրանը Claude-ն օգտագործել է ամերիկյան նավերին հետևելու համար
Աշխարհ
Իրանի զինվորականներն օգտագործել են Anthropic-ի արհեստական բանականությունը ամերիկյան նավերի տեղաշարժին հետևելու և քարոզչություն իրականացնելու համար:
Հայտնում է Axios պորտալը:
Anthropic-ի տվյալներով՝ Claude-ն օգնել է ստեղծել ուղեցույցներ ԱՄՆ Ռազմածովային նավերի և անձնակազմի դիրքերին հետևելու, ինչպես նաև ինքնաթիռների ու նավերի նույնականացման և արբանյակային լուսանկարների վերլուծության համար:
Բացի այդ, Թեհրանը մոդելը կիրառել է ներքին հետախուզության, ինչպես նաև երկրում ազգային փոքրամասնությունների հետեւելու և ընդդիմության ներկայացուցիչների բացահայտման համար:
Հիշեցնենք, որ երեկ Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեին անվտանգության նկատառումներից ելնելով կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության ավելի հզոր մոդելների մշակումը։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ հնարավոր է ստեղծել մարդու վերահսկողությունից դուրս արհեստական բանականություն:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել էր, որ ԱԲ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը եւ հիշեցրել, որ դեռ 12 տարի առաջ է զգուշացրել այդ մասին:
Մտահոգություններ կան, որ մոտ մեկ տարի հետո ԱԲ-ն կկարողանա գրավել ամբողջ համացանցը:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)