Սոչիում ԲՈւԱ-ի բեկորների անկման հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա․ Ռուսաստանի շրջանների վրա հարվածների հետևանքները
Աշխարհ
Սոչիում ԲՈւԱ-ի (բազմաֆունկցիոնալ անօդաչու սարք) բեկորների անկման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա։
Կուրսկում գիշերային հրթիռային հարվածի հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել։ Նահանգապետ Ալեքսեյ Խինշտեյնի խոսքով՝ հակաօդային պաշտպանության կողմից խոցված թևավոր հրթիռի բեկորները վնասներ են պատճառել։
Բելգորոդի մարզում ԲՈւԱ-ների հարձակումների հետևանքով չորս խաղաղ բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ։
Ռոստովի մարզում հարվածների հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, առանց էլեկտրականության է մնացել 30 տուն։ Զոհեր և տուժածներ չկան։
Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ու ոչնչացրել Ուկրաինայի 399 անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)