Ռուսական գազի թանկացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար․ տնտեսագետ
Տնտեսություն
Ռուսական գազի հնարավոր թանկացումը Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներ կունենա, կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ գազի սակագնի փոփոխությունը էական ազդեցություն կունենա Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների գների վրա։
Անդրադառնալով սահմանին գազի գնման և վերջնական սպառողի համար դրա արժեքի տարբերությանը, ինչին ավելի վաղ ուշադրություն էր դարձրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պարսյանը նշել է, որ տարբերությունը պայմանավորված է գազի շահագործման և սպասարկման ծախսերով։
Միաժամանակ տնտեսագետը Փաշինյանի հայտարարությունները դիտարկում է որպես Արևմուտքին ուղղված ազդանշան, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար որոշակի գին կունենա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)