Տիգրան Ավինյան․ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է առողջության կենտրոններում բուժառուների նկատմամբ վերաբերմունքին՝ ընդգծելով, որ քաղաքացիների սպասարկումը պետք է լինի պատշաճ և հարգալից։
Նրա խոսքով՝ առողջության կենտրոնների և բուժկենտրոնների ենթակառուցվածքների բարեկարգումը պետք է ուղեկցվի նաև ընդհանուր միջավայրի և սպասարկման մշակույթի փոփոխությամբ։
Ավինյանը նշել է, որ բուժառուների նկատմամբ «սովետական փտած մոտեցումներն» անընդունելի են։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ պետք է ցուցաբերվի հարգալից վերաբերմունք՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից կամ որևէ այլ հանգամանքից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)