Ռուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի Հայաստան գազի մատակարարումը
Հայաստան
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի։ Պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներն են, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Ընկերությունից ընդգծել են, որ այդ ընթացքում Հայաստանի սպառողների գազամատակարարումը չի սահմանափակվի։ Անխափան մատակարարումը կապահովվի ներքին պաշարների և Իրանից ներկրվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
2025 թվականին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել շուրջ 2,7 մլրդ խմ գազ։ Եվս շուրջ 476 մլն խմ տարեկան Հայաստանը ստանում է Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)