Կանադան ցանկանում է «յուրահատուկ դաշինք» ստեղծել Եվրամիության հետ՝ առանց ԵՄ-ին անդամակցելու
Համաշխարհային Մամուլ
Կանադան ցանկանում է Եվրամիության հետ ձևավորել «յուրահատուկ դաշինք», սակայն չի նախատեսում դառնալ ԵՄ անդամ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, փոխանցում է Handelsblatt-ը։
Քարնիի խոսքով՝ Կանադան և Եվրամիությունը կիսում են նույն արժեքներն ու առաջնահերթությունները, իսկ նրանց ուժեղ կողմերը լրացնում են միմյանց։ Այսպես նա մեկնաբանել է տեղեկությունները, թե Օտտավան դիտարկում է ԵՄ-ի հետ ասոցացված հարաբերությունների հատուկ ձևաչափ ստեղծելու հնարավորությունը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Քարնին ձգտում է խորացնել ԵՄ-ի հետ կապերը։ Քննարկվող հարցերի թվում են կանադացիներին ԵՄ երկրներում առանց վիզայի ապրելու և աշխատելու հնարավորություն տալը, ինչպես նաև ստորջրյա մալուխների, տվյալների կենտրոնների, ամպային պահոցների, արբանյակային ցանցերի և կանադական էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)