Կստուգվեն 13 ամենապահանջված դեղամիջոցների գները
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) կուսումնասիրի քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ ունեցող 13 դեղամիջոցների գնագոյացումը։ Ցանկում ներառված են, մասնավորապես, «Պենտալգին ՆԵՈ», «Ռենգալին», «Լիզոբակտ» և «Սեպտոլետե Տոտալ» դեղամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Խոսքը դեղերի մասին է, որոնք ներառված չեն կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն դեղամիջոցների ցանկում, հետևաբար դրանց գները պետության կողմից չեն կարգավորվում։ ԴՀԾ-ում, սակայն, ընդգծել են, որ այդ դեղամիջոցները ևս պետք է վաճառվեն մատչելի գներով։
Ծառայությունն արդեն հարցումներ է ուղարկել դեղագործական ընկերություններին՝ պահանջելով տրամադրել տվյալներ վաճառքի ծավալների և գների ձևավորման վերաբերյալ։ Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների նշաններ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)