Բորիս Ջոնսոնը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը՝ անօդաչուի հետ կապված միջադեպից հետո
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ գնացքի և անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո։
Ջոնսոնը հարց է բարձրացրել, թե երբ են Կիևի դաշնակիցներն Ուկրաինային տրամադրելու անհրաժեշտ հակաօդային պաշտպանության միջոցները։ Նա նաև Եվրամիության երկրներին կոչ է արել բռնագրավել սառեցված ռուսական ակտիվներն ու դրանք ուղղել Ուկրաինայի կարիքներին՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար։
Նրա խոսքով՝ Բելգիայում բանկային հաշվին գտնվում է ավելի քան 140 մլրդ եվրո, իսկ Լոնդոնում՝ շուրջ 10 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնսոնը և մի շարք եվրոպացի պաշտոնյաներ լեհ-ուկրաինական սահմանին հազիվ էին խուսափել ռուսական անօդաչուի հարվածից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)