Թուրքիան և Իրանը ձգտում են թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում․ փորձագետներ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիան և Իրանը շահագրգռված են տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության թուլացմամբ, սակայն տարբեր նպատակներ են հետապնդում։ Այս մասին ասվում է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի փորձագիտական զեկույցում։
Փորձագետների գնահատմամբ՝ Թեհրանի համար ամերիկյան ռազմական ներկայության նվազեցումը ներկայիս հակամարտության պայմաններում դիտարկվում է որպես իշխանության պահպանման կարևոր գործոն։ Անկարայի դեպքում խնդիրը կապված է ռազմավարական ինքնուրույնության մեծացման և արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ձգտման հետ։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիային և Իրանին մերձեցնող գործոններից են քրդական զինված և քաղաքական կառույցների նկատմամբ մտահոգությունները, ինչպես նաև Իսրայելի նկատմամբ նրանց դիրքորոշումները։ Գազայի իրադարձություններից հետո Անկարայի և Իսրայելի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)