Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել․ գիտնականները կարող են առաջին անգամ մեկ վայրկյան «հանել» համաշխարհային ժամանակից
Աշխարհ
Երկրի պտույտի արագացման պատճառով գիտնականներն առաջին անգամ կարող են բախվել Համաշխարհային համակարգված ժամանակից (UTC) մեկ վայրկյան հանելու անհրաժեշտությանը։ Սակայն տեխնիկապես դա ավելի բարդ է, քան ժամանակին մեկ վայրկյան ավելացնելը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ Սերգեյ Պասինոկը։
Նրա խոսքով՝ UTC համակարգի ստեղծման ժամանակ ենթադրվում էր, որ Երկրի պտույտը շարունակելու է դանդաղել, ուստի սարքավորումներում և ծրագրային ապահովման մեջ հիմնականում նախատեսվել էր միայն լրացուցիչ՝ «նահանջ» վայրկյան ավելացնելու հնարավորությունը։ Մեկ վայրկյան հանելու անհրաժեշտություն այն ժամանակ պարզապես չէր կանխատեսվել։
Խնդիրը հատկապես կարևոր է ժամանակակից համակարգչային և արբանյակային նավիգացիոն համակարգերի համար, որոնք պահանջում են ժամանակի չափազանց ճշգրիտ համաժամեցում։ Մասնագետի խոսքով՝ հնարավոր փոփոխությունից առաջ անհրաժեշտ կլինի տեխնիկապես նախապատրաստել համակարգերը՝ խափանումներից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)