Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 399 ուկրաինական անօդաչու է խոցել
Ռուսաստան
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերը սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 399 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, ինչպես նաև Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի օդային տարածքներում։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ անօդաչուների զանգվածային հարձակումը շարունակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 08:00-ն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)