ԱՄՆ-ի կողմից Լուսնի նկատմամբ հավակնությունները կխախտեն միջազգային իրավունքը
Աշխարհ
Եթե ԱՄՆ-ն պաշտոնապես հավակնություններ ներկայացնի Լուսնի նկատմամբ, դա կհակասի 1967 թվականի Տիեզերքի մասին միջազգային պայմանագրին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է կանադական Տիեզերքի ինստիտուտի ղեկավարներից Աարոն Բոլին։
Գիտնականը հիշեցրել է, որ պայմանագրի համաձայն՝ տիեզերական տարածությունը, այդ թվում՝ Լուսինը և մյուս երկնային մարմինները, չեն կարող որևէ պետության կողմից յուրացվել՝ ինքնիշխանություն հռչակելու, օգտագործման, օկուպացիայի կամ որևէ այլ եղանակով։
Բոլին միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social-ում հրապարակած «Լուսինը մերն է» գրառումը Վաշինգտոնը դեռևս չի հայտարարել որպես երկրի պաշտոնական դիրքորոշում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)