Բժիշկը նշել է տան ամենակեղտոտ իրերը, որոնց վրա միլիարդավոր մանրէներ կարող են կուտակվել
Հասարակություն
Սմարթֆոնները, դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը տան այն իրերից են, որոնց վրա մեծ քանակությամբ մանրէներ կարող են կուտակվել։ Այս մասին aif.ru-ին հայտնել է բժիշկ Նադեժդա Չերնիշովան։
Նրա խոսքով՝ տան ամենակեղտոտ իրերից մեկը սպասք լվանալու սպունգն է, որի վրա կարող են կուտակվել միլիարդավոր բակտերիաներ, վիրուսներ և սնկեր։ Բժիշկը խորհուրդ է տալիս սպունգը փոխել առնվազն շաբաթը մեկ անգամ կամ պարբերաբար ախտահանել։
Չերնիշովան նաև խորհուրդ է տվել զուգարանակոնքը ջրով մաքրելուց առաջ փակել կափարիչը՝ մանրէների տարածումը նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)