Ռազմական փորձագետը նշել է, թե որտեղից կարող էին արձակվել Սոչիին հարվածած ուկրաինական ԱԹՍ-ները
Ռուսաստան
Ուկրաինական ուժերը Սոչիի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերը կարող էին արձակել Նիկոլաևի մարզից կամ Խերսոնի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածից։ Այս մասին aif.ru-ին հայտնել է ռազմական փորձագետ, առաջին կարգի պահեստազորի կապիտան Վասիլի Դանդիկինը։
Նրա գնահատմամբ՝ ուկրաինական կողմը փոխել է ԱԹՍ-ների կիրառման մարտավարությունը և սահմանափակ ռեսուրսների պայմաններում փորձում է հարձակումները կենտրոնացնել առանձին շրջանների ուղղությամբ։
Սոչին ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել սեպտեմբերի 14-ի գիշերը։ Անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով, ըստ հրապարակման, տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Մեկ մեծահասակ հոսպիտալացվել է, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)