Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակը
Հասարակություն
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաշվի առնելով վերջերս սրտի ստենտավորումը, մշտապես գտնվում է սրտաբանի վերահսկողության ներքո։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը չի սիրում խոսել իր առողջական վիճակի մասին, սակայն այն նորմալ է։
Փաստաբանը նշել է, որ օգոստոսի վերջին կալանավորված Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում և մյուս կալանավորվածների հետ շփվելու հնարավորություն չունի։ Քոչարյանին տեսակցելու իրավունք ունեն մերձավոր ազգականները։
Սակայն, ըստ Սողոյանի, խոչընդոտներ են ստեղծվում նաև նրա որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար, թեև նրա կարգավիճակը թույլ է տալիս անարգել մուտք գործել ՔԿՀ։ Պաշտպանական կողմը փորձում է հասնել այդ սահմանափակումների վերացմանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)